Սալոմե Զուրաբիշվիլի. Ես լիովին անընդունելի եմ համարում խորհրդարանի նախագահի՝ երիտասարդներին ուղղված հայտարարությունը
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես լիովին անընդունելի եմ համարում խորհրդարանի նախագահի՝ երիտասարդներին ուղղված հայտարարությունը

Միանգամայն անընդունելի եմ համարում խորհրդարանի նախագահի՝ երիտասարդներին ուղղված վերջին հայտարարությունը,- այս մասին Facebook-ում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Իշխանության ներկայացուցիչը կարող է համաձայն չլինել բողոքի որեւէ ձեւի հետ, բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնը ինչ-որ մեկին իրավունք է տալիս վիրավորել սեփական քաղաքացիներին։

Նման գնահատականները կարող են ծառայել միայն լարվածության սրմանը և երիտասարդության հետ անհրաժեշտ շփումը չվերականգնելուն, ինչը իշխանությունը պետք է ամեն կերպ փորձի, հատկապես այս վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։