Սալոմե Զուրաբիշվիլի. Ես դիմում եմ այն կուսակցություններին, որոնք փորձում են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Որտե՞ղ ենք մենք, արդյո՞ք մենք որևէ մեկին համոզել ենք, որ այս ընտրությունները ինչ-որ բան կփոխեն կամ ինչ-որ բանի կհասնեն
«Չի կարելի, որ ես չդիմեմ այն կուսակցություններին, որոնք այսօր ինչ–որ տեղական ընտրությունների մասնակցությամբ զբաղված են, ինչ–որ քարոզարշավ են վարում։ Որտեղ ենք մենք? Որտեղ է երկիրը? Որտեղ է այդ քարոզարշավը, որ որևէ մեկին համոզենք, թե տեղական ընտրությունները ինչ–որ բան կփոխեն կամ որևէ մեկը ինչ–որ բանի կհասնի այդ ընտրություններով?» – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօրվա գլխավոր խնդիրն է երկրի ապագայի փրկությունը, և դա է իր ուղերձը։
«Չի կարելի, որ այսօր բոլորս չհասկանանք, որ իշխանությունը Վրաստանը տարավ ռուսական մոդելի ուղղությամբ, և ռուսական ռեժիմի ձևավորումը շատ արագ շարունակվում է։ Ներկայացված մեղադրանքները լիովին անհեթեթության են հասել։ Միակ տարբերությունն այն է, որ Վրաստանում այս ամենը զարգանում է շատ ավելի արագ, քան ժամանակին Ռուսաստանում։ Ամառվա մեջտեղում տեսնում ենք այս հարձակումը ոչ կառավարական կազմակերպությունների վրա։ Մյուս կողմից, արդեն իննամսյա կալանքի ավարտից հետո անցնում ենք դատավարական եզրափակիչ փուլերին։ Այստեղ նույնպես ծանր, լիովին անհիմն, աբսուրդային մեղադրանքներ են, և կարծես թե մենք պիտի համակերպվենք։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հասարակությունը հասկանա. համակերպվելը նշանակում է, որ այս երկիրը հանձնում ենք Ռուսաստանին, իսկ ես չեմ կարծում, որ Վրաստանը պատրաստ է հանձնվել։ Եթե ես դա հավատայի, այստեղ չէի լինի։ Երբեմն ձերբակալում են քաղաքական առաջնորդներին, երբեմն՝ ակտիվիստներին, հիմա էլ՝ ՀԿ-ներին։ Մեզ թիկունքում ուժեղ գործընկերներ չկան։ Որքան էլ խոսեն ինչ–որ «պատերազմի կուսակցության» մասին, այդպիսի բան գոյություն չունի։ Կա Վրաստանը, որը պայքարում է Ռուսաստանի դեմ։ Վրաստանը պետք է արդեն ինքը պաշտպանի իրեն և փրկի իր անկախությունը։ Դա է այսօր մեր խնդիրն, ամեն մեկի։ Այստեղ խոսքը ոչ թե որևէ քաղաքական կուսակցության մասին է։ Չի կարելի, որ ես չդիմեմ այն կուսակցություններին, որոնք այսօր ինչ–որ տեղական ընտրությունների մասնակցությամբ զբաղված են, ինչ–որ քարոզարշավ են վարում։ Որտեղ ենք մենք? Որտեղ է երկիրը? Որտեղ է այդ քարոզարշավը, որ որևէ մեկին համոզենք, թե տեղական ընտրությունները ինչ–որ բան կփոխեն կամ որևէ մեկը ինչ–որ բանի կհասնի այդ ընտրություններով? Մեր խնդիրը այսօր իրականում երկրի ապագայի խնդիրն է, Վրաստանի անկախության փրկությունը։ Դա է իմ ուղերձը այս ամռան ավարտին», – հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նշենք, որ գլխավոր դատախազությունում ընթացող քննության շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվների վրա դրվել է արգելանք։