Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանն ազատ է, հաստատակամորեն շարժվում է դեպի Եվրոպա, և ոչ ոք չի կարող նրան շեղել այն ճանապարհից, որը վրաց ժողովրդի ազատ ընտրությունն է
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանն ազատ է, հաստատակամորեն շարժվում է դեպի Եվրոպա, և ոչ ոք չի կարող նրան շեղել այն ճանապարհից, որը վրաց ժողովրդի ազատ ընտրությունն է

Փետրվարի 25-ը խորհրդային օկուպացիայի օրն է, ապագան պահպանելու համար անհրաժեշտ է հիշել անցյալի դասերը,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին արձագանքում է խորհրդային օկուպացիայի օրը «Թվիթեր»-ում։

«Այսօր հաղթեցին անկախությունն ու ազատությունը։ Ռուսական իմպերիալիստական ​​փորձերը՝ փորձարկելու մեր ուժերը մեր օկուպացված տարածքներում կամ հիբրիդային միջոցների կիրառմամբ, չեն կարող վերականգնել անցյալը։

Վրաստանն ազատ է և ուժեղ, այն հաստատակամորեն շարժվում է դեպի Եվրոպա, և ոչ ոք չի կարող նրան շեղել այն ճանապարհից, որը վրաց ժողովրդի ազատ ընտրությունն է»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։