Սալոմե Զուրաբիշվիլի. Որպես Վրաստանի նախագահ, ես խոսում եմ այս գոտում մարդկանց կարիքների մասին, որը պառակտում է ընտանիքները, բաժանում  գյուղերը, որտեղ սադրանքներն առօրյայի մասն են կազմում
Սալոմե Զուրաբիշվիլի. Որպես Վրաստանի նախագահ, ես խոսում եմ այս գոտում մարդկանց կարիքների մասին, որը պառակտում է ընտանիքները, բաժանում  գյուղերը, որտեղ սադրանքներն առօրյայի մասն են կազմում

Որպես Վրաստանի նախագահ, ես խոսում եմ այս գոտում մարդկանց կարիքների մասին, որը պառակտում է ընտանիքները, բաժանում  գյուղերը, որտեղ սադրանքներն առօրյայի մասն են կազմում,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին խոսքով ելույթ ունենալիս:

Ես խոսում եմ մեր քաղաքացիների անունից, որոնք ապրում են Աբխազիայում և Ցխինվալիի օկուպացված տարածքում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները, սահմանափակվում ազատ տեղաշարժի, առողջության և կրթության ծառայությունների մատչելիությունը: Երկու շրջանների սահմաններին տեղակայված անցակետերը պարբերաբար փակվում են, որը դառնում է մարդկանց տանջանքի պատճառ:

Իմ ելույթով ցանկանում եմ զգուշացնել աշխարհին, որ օկուպացված Աբխազիայում աբխազերենը (որը ճանաչված է Վրաստանի սահմանադրության կողմից) և աբխազերենի ինքնությունը ոչնչացման եզրին է, աբխազ ազգի ժողովրդագրական վիճակը ծայրահեղ կրճատված է: Աբխազերեն լեզուն, ինքնությունը և ավանդույթները կորցնելն աշխարհի համար կլինի անդառնալի կորուստ:

Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանենք և փրկենք այս մշակութային բազմազանությունը, որի պատճառով արաբները Կովկասն անվանում են «Լեզուների լեռ»: Ես խոսում եմ բռնի տեղահանված անձանց և փախստականների անունից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի տուն, հողին ու ջրին»,- հայտարարել է Սալոմե Զարուբաշվիլին: