Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանման մասին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց Օդեսայի ռմբակոծումը բռնի գործողություն է, որը պետք է դատապարտվի
Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանման մասին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց Օդեսայի ռմբակոծումը բռնի գործողություն է, որը պետք է դատապարտվի

Օդեսայի ռմբակոծումը, որը տեղի ունեցավ Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանման մասին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց, բռնի գործողություն է, որը պետք է դատապարտվի,- այս մասին «Twitter»-ի միկրոբլոգում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը որևէ նշանակություն չի տալիս իր խոսքին կամ համաշխարհային հումանիտար և մատակարարումների հետ կապված իրավիճակներին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ռուսներն այսօր ռմբակոծել են Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստը։