Սալոմե Զուրաբիշվիլի. Շատերն են այսօր հարցնում՝ արդյոք նախագահը պատրաստվում է համաներել Միխեիլ Սաակաշվիլիին, պատասխանը մեկն է, պարզ և վերջնական՝ ոչ և երբեք
Շատերն են այսօր հարցնում՝ արդյոք նախագահը պատրաստվում է համաներել Միխեիլ Սաակաշվիլիին, պատասխանը մեկն է, պարզ և վերջնական՝ ոչ և երբեք, – ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն հայտնեց իրավապահին պրոֆեսիոնալիզմի և օրվա խաղաղ ավարտի համար:
«Շնորհակալություն իրավապահ մարմիններին, ովքեր այսօրվա գործողությունը վարեցին բարձր պրոֆեսիոնալ մակարդակով եւ խաղաղ: Պետությունն ու նրա ինստիտուտները չեն փլուզվել, ընդհակառակը, դրանք կամրապնդվեն, սահմանային տարածքն ու օրենքի գերակայությունը պաշտպանված են:
Ճիշտ է, երկրի նախագահի համար, հաճելի չէ, երբ տեսախցիկների առաջ ձերբակալում են նախկին նախագահին, սակայն օրենքն ու օրենքի գերակայությունը պահանջում են, և օրենքի առջև բոլորը մեկ են: Շատերն են այսօր հարցնում՝ արդյոք նախագահը պատրաստվում է համաներել նրան, պատասխանը մեկն է, պարզ և վերջնական՝ ոչ և երբեք, քանի որ ես երբեք չեմ մոռանա Իրինա Էնուքիձեի աչքերը: Ոչ էլ բոլոր մարդկանց, ովքեր սպասում էին արդարության և չհասան այս օրվան, որովհետև ես հավատարիմ եմ այն ոգուն, որն ինձ մղում էր, երբ կանգնած էի հենց այս հագուստով և մերկ ձեռքերով մենք միասին պայքարեցինք մարդու իրավունքների ոտնահարող ռեժիմի դեմ: Այսօր, երբ պետական սահմանը և օրենքը խախտելով ներխուժեց տարածք և այդպիսով փորձեց խարխլել պետական իրավապահ մարմինների հեղինակությունը: Ամենակարևորը այն է, որ նա վերադարձել է երկրում ապակայունացում սերմանելու համար, չնայած բոլոր միջազգային խորհուրդներին և նախազգուշացումներին, որոնք գալիս էին վերջերս: Սկսվում է պետականաշինության նոր թերթիկ», – ասաց նախագահը:ք