Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ավերիչ հումանիտար ճգնաժամ են առաջացնում միլիոնավոր ուկրաինացիների համար, դրանք անընդունելի ռազմական հանցագործություններ են

10:10, 25.11.2022

Վրաստանը շարունակում է աջակցել կայուն և ուժեղ ուկրաինացի ժողովրդին,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ռուսաստանի շարունակական հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ավերիչ հումանիտար ճգնաժամ են առաջացնում միլիոնավոր ուկրաինացիների համար։ Սրանք անընդունելի ռազմական հանցագործություններ են, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Վրաստանը շարունակում է աջակցել կայուն և ուժեղ ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում։

Նմանատիպ