Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանը պետք է գիտակցի, որ պատերազմով ձեռք բերված տարածքը, բռնի օկուպացված և վախով գերեվարված բնակչությունը տարածաշրջանին չի բերի ոչ կայունություն և ոչ էլ՝ բարօրություն
Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանը պետք է գիտակցի, որ պատերազմով ձեռք բերված տարածքը, բռնի օկուպացված և վախով գերեվարված բնակչությունը տարածաշրջանին չի բերի ոչ կայունություն և ոչ էլ՝ բարօրություն

Բռնազավթումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար մեծագույն ցավ է: Այս ողբերգությունը բռնազավթող գոտու երկու կողմերում էլ վերապրում ենք միանման: Բոլորս հիշում ենք, որ մեր, օսերի և աբխազների միասնությունը հազարամյակների պատմություն ունի,- այս մասին նշած է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Զուրաբիշվիլին, Ռուսաստանը չհասավ իր նպատակին, պատերազմը չփոխեց Վրաստանի ուղին՝ դառնալ արժանի, հզոր, կայուն, ժողովրդավար, անկախ պետություն:

«Բռնազավթումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար մեծագույն ցավ է: Այս ողբերգությունը բռնազավթող գոտու երկու կողմերում էլ վերապրում ենք միանման: Բոլորս հիշում ենք, որ մեր, օսերի և աբխազների միասնությունը հազարամյակների պատմություն ունի: Հիշում ենք, որ մենք մի մեծ մշակույթի և ընդհանուր կովկասյան քաղաքակրթության մասն ենք և ով պայքարում է այս քաղաքակրթության դեմ, պայքարում է ոչ միայն մեր անցյալի դեմ, այլև փորձում է խլել նաև միասնական ապագան: Սակայն իզու’ր: Ոչ պատերազմը, ոչ մեր տարածքի 20 տոկոսի բռնազավթումը և ոչ էլ մեր քաղաքացիների իրավունքների և ինքնության խախտումը չկարողացան ազդեցություն ունենալ Վրաստանի ինքնիշխանության և անկախության վրա:

Ռուսաստանը չհասավ իր նպատակին, պատերազմը չփոխեց Վրաստանի ուղին՝ դառնալ արժանի, հզոր, կայուն, ժողովրդավար, անկախ պետություն»,- ասվում է Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարության մեջ:

Նրա հայտարարությամբ, Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի մասին պայմանագրի պայմանները և գիտակցի, որ պատերազմով ձեռք բերված տարածքը, բռնի օկուպացված և վախով գերեվարված բնակչությունը տարածաշրջանին չի բերի ոչ կայունություն և ոչ էլ՝ բարօրություն: