Սալոմե Զուրաբիշվիլի. ռուսամետ, հոմոֆոբ և ագրեսիվ խմբերն ուժեղացել են, պետք է անընդունելի լինի պաշտպանել այդ խմբերին, խրախուսել նրանց ռուսամետ քարոզչությունը
Սալոմե Զուրաբիշվիլի. ռուսամետ, հոմոֆոբ և ագրեսիվ խմբերն ուժեղացել են, պետք է անընդունելի լինի պաշտպանել այդ խմբերին, խրախուսել նրանց ռուսամետ քարոզչությունը

Հուլիսի 5-ի դեպքերից անցել է մեկ տարի և այսօր հասարակությունը դեռ սպասում է մեղավորների պատասխանատվության ենթարկմանը։ Սա այն իրականությունն է, որի հիման վրա այս ընթացքում ուժեղացել են ռուսամետ, բռնի, հոմոֆոբ և ագրեսիվ խմբերը։ Նրանք ուժեղացան երկրում, որի տարածքի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչը լիովին անընդունելի է,- այս մասին սոցցանցի ֆեյսբուքյան էջում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահի խոսքով՝ ռուսամետ, բռնի, հոմոֆոբ և ագրեսիվ խմբերի ուժեղացումը վնասում է երկրի եվրոպական հեռանկարին։

«Ոմանք կարծում են, որ սրա պատասխանը իրենց գործունեությունը արգելելն է, սակայն ժողովրդավարական սկզբունքներ ունեցող երկրում արգելքը պետք է լինի վերջին, ծայրահեղ քայլը և ապահովված լինի ամուր իրավական փաստարկներով, որպեսզի չկասկածեն, որ կա խախտում. խոսքի և արտահայտվելու ազատության։ Սակայն, ելնելով նույն ժողովրդավարական երկրների սկզբունքներից, անհրաժեշտության դեպքում հնարավոր է նման որոշում կայացնել։ Մինչ այս ծայրահեղ որոշումը կայացնելը, բոլորը պետք է ստանձնեն պատասխանատվության իրենց բաժինը, և անընդունելի է պաշտպանել այդ խմբերին և խրախուսել նրանց ռուսամետ և հակաեվրոպական քարոզչությունը»,- ասում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ այս համատեքստում ամենակարևորը օրենքի գերակայության սկզբունքի պահպանումն է, ինչը նշանակում է պատասխանատվություն կատարված հանցագործությունների համար, նրանց գործունեության արդյունավետ վերահսկողություն և ֆինանսավորման աղբյուրների բացահայտում։

«Սա կառավարության անմիջական պարտականությունն է։ Կառավարության անմիջական պարտականությունն է թույլ չտալ, որ նման խմբերը խոչընդոտեն Վրաստանի եվրոպական հեռանկարին»,- ասում է Սալոմե Զուրաբիշվիլին։