Սալոմե Զուրաբիշվիլի. Միանգամայն անընդունելի և անօրինական է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում
Սալոմե Զուրաբիշվիլի. Միանգամայն անընդունելի և անօրինական է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում

Միանգամայն անընդունելի և անօրինական է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում,- այս մասին ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։

Զուրաբիշվիլին կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով արձագանքել Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողություններին որոնք խաթարում են երկրի ինքնիշխանությունը։

«Լիովին անընդունելի և անօրինական է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում։ Սա հերթական անգամ կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և լիովին հակասում է միջազգային նորմերին։ Այսօր, երբ Աբխազիան և Ցխինվալի շրջանը դեռ օկուպացված են, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել Ռուսաստանի Դաշնության այս անօրինական գործողություններին, որոնք խաթարում են երկրի ինքնիշխանությունը։ Վրաստանի նախագահն այսօր Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը Ենս Ստոլտենբերգի մոտ բարձրացրել է այս հարցը և ևս մեկ անգամ դատապարտել»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։