Սալոմե Զուրաբիշվիլի. Իտալիան մեզ համար Եվրամիության ամենակարևոր երկրներից մեկն է, ես նախատեսում եմ այցելել այս երկիր
Սալոմե Զուրաբիշվիլի. Իտալիան մեզ համար Եվրամիության ամենակարևոր երկրներից մեկն է, ես նախատեսում եմ այցելել այս երկիր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացի Վատիկան կատարած այցից նախատեսում է այցելել Իտալիա: Այս մասին նա հայտարարել է «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում:

«Նաև նախատեսում եմ մեկնել Իտալիա: Մենք 2018 թվականին հյուրընկալեցինք Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային, և այժմ պատասխան այցի ժամանակն է: Մեզ համար Իտալիան Եվրամիության ամենակարևոր երկրներից մեկն է: Դուք գիտեք, թե որքան ենք աշխատում ինտեգրմանը հասնելու համար: Մենք կդիմենք ԵՄ-ին անդամակցելու համար 2024 թվականին և կտեսնենք, թե ինչպիսի կոնսենսուս կլինի եվրոպական պետությունների կողմից: Մեզ համար կարևոր է ձեռք բերել պատմական անդամ երկրների աջակցությունը: Եվրամիության նոր անդամ երկրները, որոնց հետ մենք Խորհրդային Միությունում էինք, ավելի կսատարեն դեպի եվրոպական ինտեգրում տանող ճանապարհին, և մեզ համար կարևոր է հաջողության հասնելը: Իտալիան կարևոր է նաև այն համատեքստում, որ մեծ վրացական հասարակություն է ներկայացված այս երկրում: Նրանցից շատերն այստեղ տարբեր փորձառություններ ստացան, և հայրենիք վերադառնալուց հետո դրանք կիսեցին մեզ հետ: Այցելություն այն վայրեր, որտեղ գտնվում է մեր հայրենակիցների մեծ մասը, օրինակ՝ Բարի քաղաք, կդառնա իմ այցի նպատակներից մեկը», – ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով, Իտալիա այցի ևս մեկ թեման տնտեսական հարաբերությունների զարգացումն է:

«Մենք հետ ենք թողնում կորոնավիրուսի համաճարակը, և այս համատեքստում կարևոր է խթանել տնտեսական զարգացումը: Ես ուրախ եմ, որ Հռոմում տեսնում եմ զբոսաշրջության դանդաղ, բայց դրական նորացում և նույնը տեսնում եմ Թբիլիսիում: Մենք կարող ենք փորձի փոխանակում այս ոլորտում, բայց միևնույն ժամանակ, կան նաև այլ ոլորտներ, ինչպիսիք են ագրոպարենային և գինու ոլորտները: Վրաստանը նոր է մտել այս շուկա, բայց մենք գինու արդյունաբերության պատմություն ունենք, և այս ոլորտում նույնպես կարող ենք աշխատել:

Հռոմում մեր դեսպանատունը համագործակցում է նաև իտալական ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են օգնելու մեզ անցկացնել մի քանի մարզական իրադարձություններ, որոնք մենք հյուրընկալելու ենք առաջիկա տարիներին` 2022 թվականին «Եվրոբասկետը» և 2023 թվականին՝ ազատ ոճի «դահուկավազքի» և Սնոուբորդի աշխարհի առաջնությունը», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: