Սալոմե Զուրաբիշվիլի. Ընդհարման ժամանակը չէ, առավել ևս այն պահին, երբ բռնազավթված տարածքներում ամեն օր բախվում ենք մարտահրավերների

18:38, 23.11.2019

Ցանկանում եմ, բոլորին կոչ անել, ընդհարման ժամանակը չէ, առավել ևս այն պահին, երբ բռնազավթված տարածքներում ամեն օր բախվում ենք մարտահրավերների,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, Վրաստանն այսօր ևս մեկ սովորական քննություն է անցնում:

«Որ ամենակարևորն է, բոլորին կոչ եմ անում, շարունակել աշխատանքն ընտրությունների օրենսգրքի շուրջ, որպեսզի մեր քաղաքացիներին տրվի հնարավորություն արդար ընտրությունների ճանապարհով արտահայտել իրենց կամքը: Սա կլինի հաղթանակ, Գիորգոբայի հաղթանակը»,- հայտարարել է նախագահը:

Նմանատիպ