Սալոմե Զուրաբիշվիլի. Չի կարելի, Վրաստանը չփորձի երկխոսության ուղի գտնել Ռուսաստանի հետ և լինի փակված ինքն իր մեջ
Չի կարելի, Վրաստանը չփորձի երկխոսության ուղի գտնել Ռուսաստանի հետ և լինի փակված ինքն իր մեջ,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է վրաց լրագրողներին՝ ՄԱԿ-ում այցն ամփոփելիս:
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Սալոմե Զուրաբիշվիլուն խնդրել է գնահատել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Վրաստանի նախագահի հայտարարությամբ, Զալկալիանիի և Լավրովի հանդիպմանը դրական գնահատական է հետևել մեր երկրի գործընկերների կողմից:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: