Սալոմե Զուրաբիշվիլի. Չեմ կարող ներկա գտնվել Հարության պատարագին, քանի որ երկրի նախագահը չի կարող խախտել օրենքը, հասարակությանը չի կարող տալ անհնազանդության օրինակ
Չեմ կարող ներկա գտնվել Հարության պատարագին, քանի որ երկրի նախագահը չի կարող խախտել օրենքը, այլ պետք է լինի օրինակելի, հասարակությանը չի կարող տալ անհնազանդության օրինակ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում:
Զուրաբիշվիլու խոսքով, նրա կյանքում չի եղել դեպք, երբ Հարության տոնին ներկա չլիներ պատարագին, սակայն ստիպված է բացառություն անել, քանի որ պետք է ենթարկվի կանոններին:
«Երեք օրից Ծաղկազարդ է, 10 օրից՝ Զատիկ: Ես չեմ հիշում իմ կյանքի ոչ մի տարի, երբ Հարության պատարագին կամ թեկուզ Ավագ շաբաթվա որևէ պատարագին չեմ եղել եկեղեցում: Դա մեր ընտանիքում մեծ ավանդույթ է եղել, մեր հավատքի դրսևորումը, սակայն այս տարի այլ դրություն է և չեմ կարող գնալ եկեղեցի՝ Հարության պատարագին, քանի որ երկրի նախագահը չի կարող խախտել օրենքը, այլ պետք է լինի օրինակելի, հասարակությանը չի կարող տալ անհնազանդության օրինակ: Ես վստահ եմ, բոլորս միասին կաղոթենք, եկեղեցում գտնվող հոգևորականները կաղոթեն մեզ համար և դա կլինի մեր հավատքի հաղթանակը, որն այսօր մեր գլխավոր զենքն է այս մեծ պայքարում»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: