Սալոմե Զուրաբիշվիլի. Ցանկանում եմ, համայն Վրաստանին մաղթել այնպիսի երջանկություն, ինչպիսին այսօր Սամեբայի տաճարում էր
Սալոմե Զուրաբիշվիլի. Ցանկանում եմ, համայն Վրաստանին մաղթել այնպիսի երջանկություն, ինչպիսին այսօր Սամեբայի տաճարում էր

Ցանկանում եմ, համայն Վրաստանին մաղթել այնպիսի երջանկություն, ինչպիսին այսօր Սամեբայի տաճարում էր,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով Սամեբայի տաճարում ներկա է գտնվել Հարության պատարագին:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց: Ցանկանում եմ, համայն Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքին շնորհավորել այս մեծագույն տոնի առթիվ, մաղթել ուրախություն, երջանկություն, այնպիսի, ինչպիսին այսօր այս տաճարում էր»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: