Սալոմե Զուրաբիշվիլի. Անցավ երկու տարի, բայց Ռուսաստանը չկարողացավ հաղթել, չկարողացավ կոտրել Ուկրաինային
«Անցել է երկու տարի, բայց Ռուսաստանը չի հաղթել, չի կարողացել կոտրել Ուկրաինայի ուժը»,- իր ուղերձում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ինչպես նշում է նախագահը, Ռուսաստանը չկարողացավ մասնատել Եվրոպան։
«Երկու տարի… երկու տարի անցավ, բայց Ռուսաստանը չհաղթեց։ Ռուսաստանին չհաջողվեց կոտրել Ուկրաինան և ձեր ուժը: Ռուսաստանը չկարողացավ մասնատել Եվրոպան և բաժանել Եվրոպան ձեզանից: Ձեր հանդեպ համերաշխությունը միաձայն է, աջակցությունը ակնառու է, իսկ հաջողությունն ու հաղթանակը ձերն են»,- ասել է Զուրաբիշվիլին։