Սալոմե Սամադաշվիլին թող ներողություն խնդրի, կամ հեռանա կուսակցությունից. «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ջելալ Քիքավա
Սալոմե Սամադաշվիլին պետք է ներողություն խնդրի կամ հեռանա «Ազգային շարժումից», այլապես նա կլինի հաջորդը,- այսպես է արձագանքել «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Ջելալ Քիքավան իր կուսակցության անդամի կողմից սոցիալական ցանցում տարածված հայտարարությանը, որ միանման ամոթալի են նրանք, ովքեր աղբ են լցնում մարդու վրա և նա, ով ողջունում է դրան:
«Սալոմե Սամադաշվիլին կամ պետք է ներողություն խնդրի հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցից, կամ թողնի «Ազգային շարժումը»: Հակառակ դեպքում, նա հաջորդը կլինի, եթե նա ժամանի Բաթումի», – սոցցանցում գրել է Ջելալ Քիքավան:
Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, «Ազգային շարժման» անդամները առերեսվել ու վիրավորել են Աջարիայի գերագույն խորհրդի անդամ, Իրակլի Չավլեիշվիլիին: Ակցիայի մասնակիցները Իրակլի Չավլեիշվիլիի ուղղությամբ աղբ են նետել: