Սալոմե Սամադաշվիլի. Համարում ենք, որ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը կարևոր է Վրաստանում ժողովրդավարության պահպանման համար
Սալոմե Սամադաշվիլի. Համարում ենք, որ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը կարևոր է Վրաստանում ժողովրդավարության պահպանման համար

Խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանական գործունեությունը մեզ համար կարևոր են, բայց դրանից ավելի կարևոր է երկրում վերականգնել քաղաքական գործընթացները, – ասաց «Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Սամադաշվիլին, բոլոր արևմտյան գործընկերների խորհուրդներն ու կարծիքը շատ կարևոր է:

«Համարում ենք, որ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը կարևոր է Վրաստանում ժողովրդավարության պահպանման համար, եթե մենք չկարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որում քաղաքական գործունեությունը իմաստ կունենա, համապատասխանաբար, խորհրդարանում աշխատանքը ևս կլինի անիմաստ: Ուստի կարևոր է այս բանակցություններից որևէ եզրակացություն անել: Հակառակ դեպքում «Վրացական երազանքը» կմնա միայնակ խորհրդարանում, և ամեն ինչ կավարտվի արտահերթ ընտրություններով», – ասաց Սալոմե Սամադաշվիլին: