Սալոմե Սամադաշվիլի. Չեմ կարծում, որ հանրահավաքները կխանգարեն բանակցություններին, կարևոր է, որ մայիսի 15-ին հնարավորինս շատ քաղաքացիներ դուրս գան
Սալոմե Սամադաշվիլի. Չեմ կարծում, որ հանրահավաքները կխանգարեն բանակցություններին, կարևոր է, որ մայիսի 15-ին հնարավորինս շատ քաղաքացիներ դուրս գան

Ընդդիմությունը սկսեց համակարգված աշխատանք, որ մայիսի 15-ին որքան հնարավոր է շատ մարդ դուրս գա: Չեմ կարծում, որ հանրահավաքները կխոչընդոտեն բանակցություններըին, քանի որ վերջին փուլում մենք տեսանք, որ «Վրացական երազանքը» բանակցությունները մտցրեց փակուղի, – ասաց «Միացյալ ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլին:

Նա ասաց, որ շատ կարևոր է, որ շատ մարդ գան հանրահավաքի:

«Կարծում եմ, շատ կարևոր է, որ հնարավորինս շատ համաքաղաքացիներ մայիսի 15-ին դուրս գան բողոքի ցույցի և իրենց ձայնը լսելի դարձնեն իշխանությանը: Ներառյալ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ այս բանակցություններն ավարտվեն ինչ-որ արդյունքով: Եթե բանակցությունները շարունակվեն, հասարակական ակտիվությունը կօգնի բանակցություններն ավարտել ցանկացած այլ արդյունքով, քան մենք տեսանք առաջին երկու փուլերում», – ասաց Սամադաշվիլին: