Սաքստատի տվյալներով, ապրիլին Վրաստանում աճել է կենսապահովման նվազագույնը, որը աշխատունակ տարիքի տղամարդկանց համար կազմել է 202,8 լարի
Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2021 թվականի ապրիլին, մարտի համեմատ, Վրաստանում աճել է կենսապահովման մակարդակը:
2021 թվականի մարտին, աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակը 201,0 լարի էր, իսկ ապրիլին այս ցուցանիշն ավելացել է երկու լարիով և 80 թեթրիով, կազմելով 202,8 լարի:
Միևնույն ժամանակ, Սաքստատի տեղեկությամբ, մարտի համեմատ, ապրիլին միջին սպառողի կենսապահովման մակարդակն աճել է 1,5 լարիով և կազմել 179,6 լարի:
Ընթացիկ տարվանից, ըստ վիճակագրական նոր աշխատանքային ծրագրի, նշված ցուցանիշի արտադրությունը այլևս չի իրականացնի Սաքստատը (նկատի ունի երկանդամ, եռաանդամ և այլն): Ինչպես նշում են Սաքստատում, այս ցուցանիշը չի կիրառվում որևէ բան ծրագրելու և որոշումներ կայացնելու գործընթացում:
Վիճակագրության ազգային ծառայությունը կենսապահովման մակարդակը սահմանում է` հիմնվելով սննդի նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն պարենային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար: Կենսապահովման պարենային զամբյուղը բաղկացած է 40 ապրանքներից` հաց, հացահատիկային մշակաբույսեր, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: