«Սաքստատի» նախնական գնահատմամբ, ընթացիկ տարվա հունվարին Վրաստանի տնտեսությունը նվազել է 11,5 տոկոսով
Ազգային վիճակագրության ծառայության նախնական գնահատման համաձայն, 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) անկումը կազմել է 11,5 տոկոս:
«Սաքստատի» հաղորդմամբ, 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է նկատվել հետևյալ գործունեության մեջ. Շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում, մշակվող արդյունաբերություն, տեղավորման միջոցներով ապահովում, մշակույթ, զվարճանք և հանգիստ, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարում, մեծածախ և մանրածախ առ.տուր, ավտոմոբիլների և մոտոցիկլետների նորոգում:
Աճ է նկատվել տեղեկատվության և հաղորդակցության, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում: