Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկից» ազատվել է ևս մեկ պատանդ: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:
Դրանից առաջ ազատ էր արձակվել երկու պատանդ: Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե քանի պատանդ է ազատվել և քանիսն են մնում բանկի շենքում:
Սակայն, առկա տեղեկատվության համաձայն, այժմ զինված անձը ունի 16 պատանդ: Իրավապահ մարմինների օգնությամբ մի քանի ժամ առաջ բանկի շենքից դուրս է բերվել մոտ հինգ անձ:
Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկի մոտ կենտրոնացված են ոստիկանության ուժերը և ձեռնարկվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:
Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման մասին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն: