Սաիրմեի կարանտինային տարածքում գտնվում է 88 քաղաքացի, այստեղից 32-ը երեկ է վերադարձել Ֆրանսիայից
Սաիրմեի կարանտինային տարածքում գտնվում է 88 քաղաքացի, այստեղից 32-ը երեկ է վերադարձել Ֆրանսիայից

Սաիրմե հանգստավայրի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ գտնվում է 88 քաղաքացի:

Հիվանությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեի տեղեկությամբ, 32 ուղևորի Սաիրմե են տեղափոխել երեկ, Ֆրանսիայից վերադարձած չվերթով:

«Երկու պացիենտի Սաչխերեի կլինիկայից Սաիրմե են տեղափոխել այն բանից հետո, երբ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, սակայն մինչև ինկուբացիոն ժամանակաշրջանի անցնելը կմնան կարանտինում»,- հայտարարել է Գիորգիձեն:

Բացի այդ, նրա խոսքով, մեկ քաղաքացու Սաիրմեի կարանտինային գոտուց տեղափոխել են կլինիկա՝ վարակին բնորոշ ախտանշաններով: