Սահմանային ոստիկանության ղեկավարի պաշտոնին նշանակվել է Թեմուր Կեկելիձեն
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պաշտոնին նշանակվել է Թեմուր Կեկելիձեն,- այս մասին լրատվություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության լրատվությամբ սահմանային ոստիկանության աշխատակիցներին նոր ղեկավարին ներկայացրել է անձամբ նախարար Գիորգի Գախարիան:
«Թեմուր Կեկելիձեն 2017 թ. հունիսից մինչև 2018 թ. հունվարը զբաղեցնում էր, Վրաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության և եվրոատլանտյան ինտեգրման դեպարտամենտի տնօրենի պարտավորությունների կատարողի պաշտոնը: Նա այս դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր 2016-2017 թթ.: 2012-2016 թթ. Թեմուր Կեկելիձեն ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցչի տեղակալն էր:
Թեմուր Կեկելիձեն ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Նա ունի կին և երկու զավակ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan