Սահմանափակումների վերացումը ավելացնում է ռիսկերը, այսպիսով առավելագույնս պետք է պաշտպանենք հանձնարարականները. Լևան Գոփոձե
Սահմանափակումների վերացումը ավելացնում է ռիսկերը, այսպիսով առավելագույնս պետք է պաշտպանենք հանձնարարականները. Լևան Գոփոձե

Կենտրոնական համալսարանական կլինիկայի (հանրապետական ​​հիվանդանոց) տնօրեն Լևան Գոփոձեն ասում է, որ թեև կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների վերացումը հիմնված է համավարակաբանների համապատասխան հանձնարարականների վրա, վարակը դեռ.ս չի վերացել և դրա տարածման ռիսկերը դեռ կան:

Լևան Գոփոձզեն բնակչությանը կոչ է անում հնարավորինս պաշտպանել սոցիալական հեռավարությունը և խուսափել ցանկացած տիպի հավաքույթներից:

«Քանի որ սահմանափակումները վերացվում են, բնականաբար, դա արվում է համավարակաբանների հանձնարարականների համաձայն: Միակ բանը, իմ կարծիքով, այն է, որ պետք է պահպանենք սոցիալական հեռավարությունը, մնանք տանը և ձեռնպահ մնանք զանգվածային հավաքույթներից: Ամեն դեպքում, երկրում դեռևս կան կորոնավիրուսով վարակվածներ, ուստի վարակը դեռ չի վերացել և մենք պետք է պաշտպանենք առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված հանձնարարականները»,- ասել է Լևան Գոփոձեն: