Միմյանց լսելը, խորհրդատվությունները և համապատասխանաբար, այդ խորհրդատվությունների հիման վրա որոշումներ կայացնելը, իհարկե, ճիշտ և բացարձակապես արդարացված միջոց է,- այս մասին բիզնես միության նախագահ, Սոսո Փխակաձեն հայտարարել է վարչապետի հետ համավարակաբանների և բիզնեսի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո, որը տեղի է ունեցել կառավարության վարչակազմում:
Նրա խոսքով, բիզնեսի և կառավարության շփումը միշտ էլ արժեքավոր է, հատկապես այս արտակարգ իրավիճակում, որում մենք այսօր ապրում ենք:
«Միմյանց լսելը, խորհրդատվությունները և համապատասխանաբար, այդ խորհրդատվությունների հիման վրա որոշումներ կայացնելը, իհարկե, ճիշտ և բացարձակապես արդարացված միջոց է: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ավելացնել, որ բիզնեսն այսօր շատ ծանր վիճակում է:
Էլ ավելի մեծ սահմանափակումներ մտցնելու ցանկացած որոշում, իհարկե, բացասաբար կանդրադառնա բիզնեսի վրա, սակայն բոլորս լավ գիտենք, որ ամենաարժեքավորը, գնահատվածն ու կարևորը մարդկային կյանքն է: Դա եղել է այդպես և միշտ կլինի, և հավանաբար, կառավարությունը պետք է որոշում կայացնի, ելնելով համավարակաբանական իրավիճակից, իրենք պետք է կայացնեն այդ որոշումը», – հայտարարել է Սոսո Փխակաձեն: