Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների միջև
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Լևան Իոսելիանիի գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են «Լելոյի» առաջնորդ Բադրի Ջափարիձեն, «Բարեփոխումների խմբի» անդամներ Խաթունա Սամնիձեն և Թեոնա Աքուբարդիան։
Խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի խոսքով՝ ինքը աջակցում է սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը և ունի նույն դիրքորոշումը, ինչ ընդդիմադիր գործընկերները։
«Մենք տարբեր դիրքորոշումներ ենք լսել իշխող կուսակցությունից, և պետք է շարունակենք խորհրդակցությունները այս կապակցությամբ։ Բոլոր պատգամավորների մոբիլիզացման դեպքում, բացի «Ազգային շարժումից», հնարավոր է սահմանադրական փոփոխություններ ընդունել: Առաջնային խնդիրը գալիք խորհրդարանական ընտրությունների համար ճկուն միջավայր ստեղծելն է։ Ամենակարևորը՝ ընտրություններում խորհրդարանական շեմի իջեցումն է։ Ընդհանուր առմամբ, ընտրական համակարգը պետք է լինի ճկուն և լիովին համաչափ, այլ ոչ միայն խոսել արտահերթ ընտրությունների մասին»,- ասել է Իոսելիանին։