Գորիի մունիցիպալիտետի Սաղավրե գյուղի մոտ հրդեհը մեկուսացված է, սակայն արդեն երրորդ օրն է, այն չի հաջողվում մինչև վերջ մարել:
Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքներին կրկին ներգրավվել է սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների հրշեջ-փրկարարական անձնակազմերը:
Հրդեհաշիջման աշխատանքների համար գործարկվել է նաև դաշտային շտաբ:
Երկու օր առաջ, հրդեհը բռնկվել էր Սաղավրե գյուղի խոտին և անտառին: Նախնական տեղեկությամբ, այրվել է 40 հեկտար տարածք: