Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են
Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են

Սագարեջոյի մունիցիպալիտետում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Մանավի գյուղի մերձակայքում։ Ականատեսների վկայությամբ՝ Բակուրցիխեից Թբիլիսի շարժվող ավտոմեքենան սահելու հետեւանքով բախվել է թեթեւ ավտոմեքենայի, ապա միկրոավտոբուսին։

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, յոթ ուղեւոր տուժել են, որոնց առողջական վիճակն այս փուլում կայուն է։

Միջադեպը հետաքննվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու հոդվածով։