Սաչխերեի մունիցիպալիտետի առատ ձյան պատճառով փակված 12 գյուղերից երեքում երթեւեկությունը վերականգնվել է
Սաչխերեի մունիցիպալիտետում առատ ձյան պատճառով փակված 12 գյուղերից երեքը տանող ճանապարհներին վերականգնվել է երթեւեկությունը։
Սաչխերեի մունիցիպալիտետի վարչակազմի տվյալներով՝ մեկուսացված է մնում ինը գյուղ՝ Նիգվզարա, Շոմախեթին, Ցխոմարեթին, Բախիոտին, Դուրևին, Չալովանին, Լիճին և Ղոդորան։
Նրանց խոսքով՝ ձյան ծածկը հասնում է 50-120 սանտիմետրի։
Մոբիլիզացվել է 14 միավոր հատուկ տեխնիկա, մաքրման աշխատանքները շարունակվում են։