Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ հասցեներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղի
Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ հասցեներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղի

Հուլիսի 1-ից Սաբուրթալո և Իսանի թաղամասերի կոնկրետ փողոցներում կգործարկվի գոտային-ժամային կայանատեղի,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում։

Կալաձեի խոսքով, հունիսի 1-ից համապատասխան հասցեներում կտեղադրվեն հատուկ տեղեկատվական կրպակներ, որպեսզի բնակչությունը կարողանա սահուն գրանցվել։

«Գոտային-ժամային կայանատեղի կստեղծվի Սաբուրթալո թաղամասում՝ Կոստավա փողոցի հատվածում, Ժյուլի Շարտավայի, Գիորգի Սաակաձեի և այլ հարակից փողոցների մեծ մասում։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված են հատուկ և էլեկտրական մեքենաների լիցքավորման տեղեր։ Ինչ վերաբերում է Իսանի թաղամասին, ապա գոտային-ժամային կայանատեղերը կգործարկվեն մետրոյի «Սամգորի» կայարանի շրջակայքում, ինչպես նաև Մևելե փողոցում»,- ասել է Կախա Կալաձեն։