Սաակաշվիլու հարցը չի անցել իրավական ինստիտուտների հարաբերության սահմանը. Կվիրիկաշվիլի
Սաակաշվիլու հարցը չի անցել իրավական ինստիտուտների հարաբերության սահմանը. Կվիրիկաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլու հարցի կապակցությամբ լսել եմ բազմաթիվ շահարկումներ և կոնսպիրացիոն տեսություններ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը լրագրողների մոտ այս թեմայի առնչությամբ արել է կարճ մեկնաբանություն:

«Այս հարցի կապակցությամբ լսել եմ բազմաթիվ շահարկումներ և կոնսպիրացիոն տեսություններ: Այս հարցը չի անցել իրավական ինստիտուտների հարաբերությունների սահմանը: Վստահ եղեք, որ մենք մեր գործընկեր և բարեկամ երկրի, Ուկրաինայի հետ, ունենք բազմաթիվ քննարկվելիք հարցեր և նման թեմաները չեն քննարկվում քաղաքական մակարդակով»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլուն երեկ ազատել ենՈւկրաինայի Պեչերսկի դատարանի դահլիճից:

Դատախազությունը պահանջում էր նրա նկատմամբ խափանման միջոց օգտագործել երկամսյա տնային կալանք:

Դատավարությանը ներկա էին Սանդրա Ռուլովսը, Յուլիա Տիմոշենկոն և լրագրողներ: Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց հավաքված էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

Դատարանի որոշումը բողոքարկելու համար մեղադրական կողմը ունի 5 օր ժամանակ: