Սաակաշվիլու գործը Ուկրաինայի ներքին քաղաքական հարցն է. Արչիլ Թալակվաձե
Սաակաշվիլու գործը Ուկրաինայի ներքին քաղաքական հարցն է. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն համարում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործը Ուկրաինայի ներքին քաղաքական հարցն է:

«Սա Ուկրաինայի ներքին քաղաքական հարցն է և իհարկե, գնահատականներ պետք է անեն ուկրաինացի քաղաքական գործիչները»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

 

Միխեիլ Սաակաշվիլուն երեկ ազատել են Ուկրաինայի Պեչերսկի դատարանի դահլիճից:

Դատախազությունը պահանջում էր նրա նկատմամբ խափանման միջոց օգտագործել երկամսյա տնային կալանք:

Դատավարությանը ներկա էին Սանդրա Ռուլովսը, Յուլիա Տիմոշենկոն և լրագրողներ: Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց հավաքված էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

Դատարանի որոշումը բողոքարկելու համար մեղադրական կողմը ունի 5 օր ժամանակ: