Սաակաշվիլին պատմել է Մայդանի գնդակահարությունների գործով հարցաքննության մասին
Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջին՝ պատմելով, որ 4 ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով:
Սաակաշվիլիի խոսքով՝ երկու կարևոր գործերը՝ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումն ու Մայդանի գնդակահարությունները, մինչ այժմ չեն բացահատվել, քանի որ դա իշխանություններին ձեռնտու չէ:
Նա պատմել է, որ չորս ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով՝ իտալական հեռուսաալիքով արված հայտարարություններից հետո այն մասին, որ իբր նա վրացի դիպուկահարներին հրամայել է գնդակահարել ցուցարարներին:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին. «Շնորհակալություն, Պյոտր Ալեքսեևիչ, որ մտածում եք, թե ինչով ինձ զբաղեցնել»:
Հեղինակ -
Edgar Barsegyan