Սաակաշվիլին կասկածվում է հանցավոր խմբավորմանն աջակցելու մեջ. Լուցենկո
Պետական հեղաշրջան նախապատրաստման մեջ մեղադրվող Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի դատախազության կողմից կասկածյալ չէ:
Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն՝ ZIK հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով, Վրաստանի նախկին նախագահը կասկածվում է միայն Կուրչենկո-Յանուկովիչի հանցավոր խմբավորման անդամներին աջակցելու մեջ:
«Միխեիլ Սաակաշվիլին չի կասկածվում պետական հեղաշրջման փորձի և այդ փորձը ֆինանսավորելու մեջ: Այս գործում կասկածյալ է նրա աջ ձեռք՝ Սևերիոն Դանգաձեն: Անձամբ Սաակաշվիլին կասկածվում է միայն Կուրչենկո-Յանուկովիչի հանցավոր խմբավորման անդամներին աջակցելու մեջ»,- նշել է Լուցենկոն: