Սաակաշվիլին կարող է ստանալ Նիդեռլանդների քաղաքացիություն
Սաակաշվիլին կարող է ստանալ Նիդեռլանդների քաղաքացիություն

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին իր փաստաբանի միջոցով հարցում է ուղարկել Նիդեռլանդներում ժամանակավոր բնակություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Նիդեռլանդների ներգաղթի և հպատակագրման ծառայությանը:

«Պարոն Սաակաշվիլիի փաստաբանը հարցում է ուղարկել Ներգաղթի և հպատակագրման ծառայությանը քաղաքական գործչի՝ կնոջը միանալու հնարավորության մասին, որն ունի Նիդեռլանդների քաղաքացիություն»,- հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ներգաղթի և հպատակագրման ծառայությունը որոշել է, որ պարոն Սաակաշվիլիին կարող է տրվել ժամանակավոր բնակության իրավունք»,- գործակալությանը հայտնել է Նիդեռլանդների Անվտանգության և արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կարին Դոնկը:

Բացի այդ, Նիդեռլանդների ԱԳ նախարար Խալբե Զեյլստրան հայտարարել է երկրի պատրաստակամության մասին՝ իր երկրի տարածք ընդունելու Սաակաշվիլիին, եթե նա ցանկանում է Նիդեռլանդների հպատակության հարցում ներկայացնել. «Նա ամուսնացած է հոլանդուհու հետ, և եթե նա դիմի հարցումով, հոլանդական օրենքները նրան դա թույլ կտան»:

Այդուհանդերձ, դեկտեմբերի 21-ին Սաակաշվիլին հայտարարել է, որ նիդեռլանդական վիզայի կարիք ինքը չունի: Քաղաքական գործչի խոսքով՝ նա «ցանկացած պահի» կարող է մեկնել ցանկացած եվրոպական երկիր: