Սաակաշվիլին հրաժարվում է ներկայանալ Կիևի դատախազություն՝ հարցաքննության
Սաակաշվիլին հրաժարվում է ներկայանալ Կիևի դատախազություն՝ հարցաքննության

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի դատախազությունում արտահանձնման ստուգման շրջանակներում հարցաքննության չի ներկայանա, քանի որ այն համարում է անօրինական:

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Ինչպես նշել է փաստաբանը, փետրվարի 9-ին Կիևի դատախազությանն ուղարկել է համապատասխան նամակ, որտեղ նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ արտահանձնման ստուգումները համարում է անօրեն:

Կիևի դատախազության մամլո քարտուղար Նադեժդա Մաքսիմեցը 112 հեռուստաընկերության եթերում հաստատել է, որ Միխեիլ Սաակաշվիլին անտեսել է քննիչների պահանջը՝ ներկայանալ դատախազություն: