Սաակաշվիլին բանտում է և այնտեղ նստելու է առնվազն վեց տարի, երկիրը հանգստացնելու համար անհրաժեշտ նախապայմանը «Ազգային շարժման» վերջն է. Իրակլի Կոբախիձե
Մենք հաղթեցինք ընտրություններում, ընտրություններին զուգահեռ, հաղթեցինք նաև նրանց այսպես կոչված հանրաքվեում: Սաակաշվիլին բանտում է և բանտում անց է կացնելու առնվազն վեց տարի, ինչը թույլ կտա երկրին հանդարտվել, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ երկիրը հանգստացնելու համար անհրաժեշտ նախապայման է «Ազգային շարժման» ավարտը:
«Երեք տարի այս երկրում ընտրություններ չեն լինի, հետևաբար, «Ազգային շարժումն» այլևս լծակներ չի ունենա ո՛չ բևեռացման, ո՛չ ոչնչացման համար, այս երեք տարում «Ազգային շարժումը» վերջնականապես կավարտվի», – ասել է Իրակլին Կոբախիձեն: