Սաակաշվիլիի լաբորատոր տվյալները չեն վատթարացել, նա վստահում է մեզ և դժգոհություն չի հայտնում բուժման և հետազոտության մարտավարությունից. «Վիվամեդ»-ի տնօրեն
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Նինո Նադիրաձեի խոսքով, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է մնալ թերապևտիկ բաժանմունքում և հետազոտություն է անցնում։ Նրա խոսքով՝ լաբորատոր տվյալները չեն վատթարացել։
Ըստ Նինո Նադիրաձեի, Սաակաշվիլիի թույլտվության հիման վրա մինչ այժմ իրականացված հետազոտության արդյունքներն ուղարկվել են Ժողովրդական պաշտպանի գրասենյակ, և իրենք հետագայում էլ կշարունակեն հետևել այս սկզբունքին։
Միևնույն ժամանակ Նինո Նադիրաձեն լրագրողներին ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին լիակատար վստահություն է հայտնում կլինիկային։
«Լաբորատոր տվյալները իրականում չեն վատթարացել։ Ես միշտ համաձայնել եմ անձամբ հիվանդի հետ ցանկացած հետազոտության վերաբերյալ, որը մենք պատրաստվում ենք անցկացնել: Իհարկե, պարոն Միխեիլն այս մասին հաղորդագրություն է ստանում, անձնական բժիշկն էլ է նրան ասում, ինչպես նաև ես եմ զգուշացնում։ Նա մեզ թույլտվություն է տալիս ու միայն դրանից հետո է կատարվում այս կամ այն հետազոտությունը։ Առանց նրա թույլտվության ոչինչ չի լինում։ Անգամ անձնական զրույցներում նա արդեն լիովին վստահում է մեզ։ Երբեմն ցավում եմ, երբ լրիվ տարբեր գնահատականներ եմ լսում։ Պարոն Միխեիլը շարունակում է հսկվել թերապևտիկ բաժանմունքում։ Այսօր էլ ունեինք մասնագետներ, մի խումբ հոգեբույժների հրավիրեցինք, գործիքային այլ ուսումնասիրություններ արեցինք։ Երեկ կատարվել է ամբողջական համակարգչային տոմոգրաֆիա։ Ինչ վերաբերում է չհրապարակվող թեմաներին, չեն ասում, հասկանում եմ, ձեզ պետք է նորություն, բայց խոսքը հիվանդի առողջության մասին է։ Սա այն թեման չէ, որին պետք է հրապարակայնորեն անդրադառնալ: Ժողովրդական պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ եղան, ովքեր պարոն Միխեիլին հաստատեցին, որ համաձայն է տրամադրել իր առողջական վիճակի մասին տվյալներ։ Մենք նրանց ուղարկեցինք այն ամենը, ինչ նրանք խնդրեցին՝ այն ամենը, ինչ արվել էր երեկ։ Հետո, երբ մեզ մոտենան, իհարկե, մնացած հետազոտության պատասխանները կտրամադրենք։ Ուստի այն չպետք է լինի հանրային քննարկման առարկա։ Հիվանդը մեզ լիակատար վստահություն է հայտնում՝ դժգոհ չէ ոչ մեր բուժման, ոչ մեր հետազոտական մարտավարությունից։ Եկեք այդ մասին ավելի ուշ խոսենք: Ես ուզում եմ, որ պարոն Միխեիլը լավ լինի։ Ցանկանում եմ, որ բոլոր հիվանդները լավ լինեն, մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասել է Նինո Նադիրաձեն։