Սա թավշյա հեղափոխություն է, անհնար է զսպել այս ալիքը. Նիկոլ Փաշինյան (վիդեո)
Երևանի կենտրոնում, հրապարակներից մեկում, ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում դեպի պետական գերատեսչությունների շենքեր:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, ակցիայի մասնակիցների հետ է նաև ընդդիմախոս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով բնակչությանը կոչ է անում, մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսված ակցիային, որն անցկացվելու է երեկոյան, 19:00-ին:
Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը աջակիցներին կոչ է անում արգելափակել պետական գերատեսչությունները և ազդարարում Թավշյա հեղափոխության մասին:
«Ժողովուրդն է մեր զենքը: Մենք ցանկանում ենք թավշյա հեղափոխություն և կարծում եմ, ժողովուրդը կհաղթի: Ինչ վերաբերում է մեր ակտիվիստներին, նրանց ձերբակալում են և այնուհետև ազատում: Անհնար է զսպել այս ալիքը: Սա ժողովրդական շարժում է: Սա թավշյա հեղափոխություն է»,- հայտնել է Առաջին ալիքին՝ Նիկոլ Փաշինյանը:
Տարածված տեղեկությամբ, Երևանում այսօր ձերբակալել են բողոքի ցույցի շուրջ 70 մասնակցի: