Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը արձագանքել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես հայտնի է Պորոշենկոն այսօր Կիևի կենտրոնում հարձակվել է իմ ամուսնու վրա: Նրանք կարծում են, որ դա այս ամիսների ընթացքում իրականացվող քաղաքական հետապնդման ավարտն է, սակայն չգիտեն, որ իրականում սկսվում է իսկական պայքար ՈՒկրաինայում և Վրաստանում»,- գրել է Ռուլովսը:
Հիշեցնենք, այսօր Կիևում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին:
Հեղինակ -
Edgar Barsegyan