Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել է Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել է, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ:
«Այդ պատճառով ես ցանկանում եմ հայտարարել հետևյալը՝ ես չեմ ներկայանա ոչ մի կեղծ գլխավոր դատախազի… Նա օրինական չէ, ես նրան չեմ համարում Ուկրաինայի գլխավոր դատախազ»,- ասել է Սաակաշվիլին Կիևում անցկացված ճեպազրույցի ընթացքում:
Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ մտադիր է երեկոյան Ռադայի շենքի մոտ ժողով հրավիրել և պահանջել Ուկրաինայի նախագահի պաշտոնանկությունը:
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:
Հեղինակ -
Edgar Barsegyan