Սաակաշվիլին ուկրաինացիներին առաջարկում է հեղափոխություն. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացիներին առաջարկում է հեղափոխություն:
Լրագրողների հետ զրույցում Թալակվաձեն արձագանքել է Ուկրաինայում զարգացած իրադարձություններին:
«Ինչ վերաբերում է քրեական գործերին, մեր թիմի համար սա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է: Ինչպես տեղյակ եք, Վրաստանի դատախազությունը արտահահանձնման հարցով պահանջ է ուղարկել և լսել ենք Ուկրաինայի կողմի պաշտոնական հայտարարությունը, որտեղ նրանք ասել են, որ արտահանձնման հարցը այս պահին չի քննարկվում, քանի որ քրեական գործ է հարուցված Ուկրաինայի օրենսդրությունը խախտելու առնչությամբ»,- հայտարարել է Թալակվաձեն: