Սաակաշվիլիի ձերբակալությունը կապված է ԱՄՆ-ի և Եվրոմիության «սև ցուցակ»-ում գտնվող օլիգարխի հետ
ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ, Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պատճառը նրա կողմից կազմակերպված բողոքի ցույցերը ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի թիմակից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից ֆինանսավորումն է:
Սերգեյ Կուրչենկոն մի քանի էներգոընկերության և բանկերի սեփականատեր է: Նա երկիրը լքել է «Եվրոմայդան»-ի իրադարձություններից հետո և այս պահին բնակվում է Ռուսաստանում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը և Կանադան Սերգեյ Կուրչենկոյին ներգրավել են այն սև ցուցակի մեջ, որտեղ տեղ են գտել ՈՒկրաինայի իշխանությունների այն նախկին անդամները, ովքեր 2014 թվականին մասնակցել են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթման գործընթացին աջակցելուն և Դոնբասում հակամարտությունը հրահրելու մեջ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ Կուրչենկոյի դեմ հարուցված է մոտ 10 քրեական գործ: Նրան մեղադրում են նաև ՈՒկրաինայի պետական բյուջեից 18 մլրդ. գրիվն գողանալու մեջ:
2014 թվականի տվյալներով նրա կարողությունները գնահատվում էին 266 միլիոն դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan