Ռուխիի հանրապետական հիվանդանոցում կորոնավարակակիր պացիենտներից 53-ի վիճակը միջին ծանրության է
Ռուխիի հանրապետական հիվանդանոցում կորոնավարակակիր պացիենտներից 53-ի վիճակը միջին ծանրության է

Ռուխիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 148 կորոնավարակակիր, այստեղից 53-ի վիճակը միջին ծանրության է, նրանք ունեն երկկողմ թոքաբորբ:

Բացի այդ, 12 պացիենտի վիճակը բարելավվել է, իսկ երկու պացիենտ բուժման նպատակով տեղափոխվել է այլ կլինիկա: