Ռուխիի հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվել ապաքինված ևս 14 պացիենտ
Ռուխիի հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվել ապաքինված ևս 14 պացիենտ:
Այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժումը շարունակում է 154 կորոնավարակակիր, 15 պացիենտի վիճակը ծանր է, մի քանի միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչպես հայտարարում են կլինիկայում, 80 պացիենտի վիճակը միջին ծանրության է: Նրանք բոլորն ունեն երկկողմ թոքաբորբ և թթվածնի կարիք:
Այսօր օրվա ընթացքում կլինիկա է տեղափոխվել կորոնավարակակիր 22 պացիենտ: