Ռուխի հանրապետական հիվանդանոցն ուռուցքաբան հիվանդների համար արդեն սկսել է կլինիկայում դեղորայք տրամադրել
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ռուխի հանրապետական հիվանդանոցն արդեն սկսել է կլինիկայում գտնվող ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդներին դեղորայք տրամադրել։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ բուժհաստատությունում է գտնվել առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, որտեղ լսել է բժիշկների և հիվանդների կարծիքները նոր սխեմայի վերաբերյալ։
«Կլինիկայում քիմիաթերապիայի բաժանմունքը գործում է արդեն մի քանի ամիս և բարձրակարգ բժշկական ծառայություններ է մատուցում հիվանդներին։
Միխեիլ Սարջվելաձեն առողջապահության կոմիտեի նախագահի հետ այցելել է Ռուխի հանրապետական հիվանդանոցի այլ բաժանմունքներ և հանդիպել բուժանձնակազմի հետ։
Նախարարն ուշադրություն է հրավիրել կլինիկայի զարգացման ծրագրերին և բժշկական ծառայությունների ընդլայնման կարևորությանը։
Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ նախարարությունը շարունակում է հոգ տանել հիվանդի լավագույն շահերից ելնելով ծառայությունների ընդունումը պարզեցնելու և ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխարհագրական հասանելիության բարելավման ուղղությամբ»,- նշված է նախարարության տեղեկատվության մեջ։