Ռուսթավիում, Բարեկամության պողոտայում գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել են բնակելի շենքի առաջին, չորրորդ և հինգերրորդ հարկի բնակիչները:
Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, հրդեհը բռնկվել է ուշ գիշեր, Բարեկամության N3-ում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: Հրդեհի հետևանքով զոհվել է բնակարանում գտնվող միջին տարիքի տղամարդ:
Բացի այդ, զոհվել է մի երիտասարդ կին, որը բնակվում էր չորրորդ հարկում և հինգերորդ հարկում բնակվող միջին տարիքի տղամարդ: Նրանց մահվան պատճառ է դարձել ծուխը: Միջադեպի արդյունքում տուժել է մի կին, ով հրդեհի պահին դուրս է թռել պատուհանից:
ՆԳՆ-ի լրատվությամբ փրկարարները շտապ կերպով տարհանել էին բնակչությանը:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Գործը հարուցվել է ՔՕ 187-րդ հոդվածով:
Հեղինակ -
Edgar Barsegyan