Ռուսթավիում կնոջ ու զոքանչի սպանության մեջ մեղադրվողը խափանման միջոց է դատապարտվել ազատազրկմանը
Ռուսթավիում կնոջ ու զոքանչի սպանության մեջ մեղադրվող Գիորգի Ֆիրաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Ֆիրաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի պրիմա 109-րդ Կ և Լ ենթակետերով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի երկու անդամների նկատմամբ կատարված դիտավորությամբ սպանությանը։ Նաև 126-րդ հոդվածով, որը վերաբերում է հոգեկան բռնությանը։
Ինչպես պարզվում է, մեղադրյալը սիստեմատիկ բռնության է ենթարկել կնոջը՝ արգելելով նրան դուրս գալ տնից, հեռախոսով շփվել ընտանիքի մյուս անդամների հետ, ընտրել նրա հագնվելու ոճը։ Հաճախ նրան փակում էր տանը։ մարտի 20-ին նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։
Դատախազի հայտարարության համաձայն՝ 20-ամյա Մարիամ Սոպրոմաձեին մեղադրյալը խեղդամահ է արել, որից հետո վերադարձել է մոր տուն։ Մեղադրյալը սիստեմատիկ խնդրում էր նրան հաշտվել ու վերադառնալ։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ մեղադրյալը սիստեմատիկ կերպով մարիխուանա է օգտագործել։ Սպանության զենքը նա գնել է ապրիլի 1-ին և թաքցրել իր մեքենայում։
Գործի նյութերից պարզ է դառնում, որ սպանության մեջ մեղադրվողը դեպքից րոպեներ առաջ կնոջ և երեխայի հետ եղել է բուժհաստատությունում։ Հիմնարկից դուրս գալուց հետո բաժանվել է նրանցից ու դարանակալել ճանապարհին։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա, ըստ փաստաբանի, մեղադրյալը շոկային վիճակում է, ուստի օգտվում է լռության իրավունքից։ Ինքը՝ փաստաբանը, նախատեսում է այլընտրանքային քննություն իրականացնել։
Տեղեկացնենք, որ մայիսի 22-ին Ռուսթավի քաղաքի Դումբաձեի փողոցում գտնվող հրապարակում որսորդական հրացանի կրակոցից մայր ու դուստր են սպանվել, երբ երեխային մանկասայլակով բերում էին բուժհաստատությունից։ Իրավապահները դեպքի առնչությամբ ձերբակալել են 27-ամյա Գիորգի Փիրաշվիլիին։