Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ անց է կացվել Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ցույց
Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ անց է կացվել Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ցույց

Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ անց է կացվել Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ցույց: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին, ինչպես նաև բողոքել են «Ազգային շարժման» իշխանության օրոք տուժածների կողմից անցկացրած հանրահավաքի դեմ:

Ավելի վաղ, Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցուցարարները ցույց էին կազմակերպել Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի դիմաց:

Նրանք ասում են, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հանրահավաքին զուգահեռ, թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ իրավապահներ էին կենտրոնացված, սակայն հանրահավաքը խաղաղ էր: